Որ դեպքերում է պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հստակեցվում է, թե որ դեպքերում է պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացումը։
Անձին 14 օրացույցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է հետևյալ դեպքերում․ 1) սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում, 2) անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման, 3) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատում ունեցող անձի հետ շփում ունենալու դեպքում՝ սկսած շփման վերջին օրվանից:
Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, ինքնամեկուսացումը երկարաձգվում է մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:
Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա: