Սպերցյանը պարզաբանել է, թե ինչու չի կարողացել Ռոնալդուի հետ փոխանակվել մարզաշապիկներով
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի՝ երկրպագուների վրա ունեցած ազդեցության մասին և պարզաբանել, թե ինչու նրա հետ չի կարողացել փոխանակվել մարզաշապիկներով։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից։
«Ես Ռոնալդուի հետ մարզաշապիկներով չեմ փոխանակվել։ Ոչ ոք չի վերցրել նրա մարզաշապիկը․ նա ասել է, որ այն կտա Պորտուգալիայում։ Բոլոր երկրպագուները կենտրոնացած էին Ռոնալդուի վրա՞ Իհարկե, չէ՞ որ իսկական աստղ էր ժամանել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում ТАСС-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի խաղում տանը 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն։ Հավաքականների միջև երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուգալիայում։
Հետևեք մեզ՝ այստեղ