Այսօր կորցրեցինք մեր ժողովրդի արժանի զավակին` արդարության ու հայրենասիրության մարտիկ Վալոդյա Գրիգորյանին․ Արշակ Կարապետյան
PoliticsԱրշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր կորցրեցինք մեր ժողովրդի արժանի զավակին` արդարության ու հայրենասիրության մարտիկ Վալոդյա Գրիգորյանին։ Նրա սպանությունը ոչ միայն հարված է ընտանիքին ու հարազատներին, այլև ամբողջ մեր ազգին։
Այսօր կորցրեցինք մեր ժողովրդի արժանի զավակին` արդարության ու հայրենասիրության մարտիկ Վալոդյա Գրիգորյանին։ Նրա սպանությունը ոչ միայն հարված է ընտանիքին ու հարազատներին, այլև ամբողջ մեր ազգին։
Դատապարտում եմ այս ծանր հանցագործությունը։ Ով ձեռք է բարձրացնում հայրենիքի պաշտպանի, արդարի ու նվիրյալ մարդու վրա, նա հարվածում է պետությանը, ժողովրդին ու մեր երկրի ապագային։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, Փարաքար համայնքին։
Նրա հիշատակը կմնա կենդանի մեր պայքարում, իսկ արդարության պահանջը` անսակարկելի: