Իմ որդին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Լամին Յամալի հայրը բողոքել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունից
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, մեղադրել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության կազմակերպիչներին իր որդուն բարոյական վնաս հասցնելու մեջ։
Այս մասին հայտնել է Marca-ն։
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն նվաճել է «Ոսկե գնդակը», իսկ Յամալը զբաղեցրել է երկրորդ տեղը։ 18-ամյա իսպանացին նաև նվաճել է «Կոպա Տրոֆի» մրցանակը, որը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ խաղացողին։
«Ես կարծում եմ, որ սա ամենամեծ կողոպուտը չէ, այլ ամենամեծ բարոյական վնասը, որը կարող է պատճառվել մարդուն։ Լամին Յամալը մեծ տարբերությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ոչ թե որովհետև նա իմ որդին է, այլ որովհետև նա աշխարհի լավագույն խաղացողն է», - ասել է Նասրաուին։