81-ամյա դերասան Գերի Բյուզին դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի դերասան Գերի Բյուզին դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ 2022 թվականին Նյու Ջերսիում սարսափ ֆիլմերի փառատոնի ժամանակ կնոջը անպարկեշտ դիպչելու համար: Այս մասին գրում է Page Six-ը։
«Նա ուրախ է անցյալում թողնել Նյու Ջերսիում տիրող այն իրավիճակը, որը երեք տարի առաջ ծայրահեղ բացասական մամուլի արձագանք էր առաջացրել, և դա իր մեղքը չէ»,-հայտարարել Է դերասանի փաստաբանը:
Բյուզիի ներկայացուցիչը նաև նշել է, որ դերասանը թոշակի է անցել, «նա գնահատում է իր դերասանական մասնագիտությունը և ցանկանում է առաջ շարժվել»։
2022 թվականի օգոստոսին Գերի Բյուզիին մեղադրանք է առաջադրվել մի շարք սեռական հանցագործությունների համար։
Նրան մեղադրել են միանգամից չորս կետով, այդ թվում ՝ ոտնձգությունների եւ սեռական բնույթի գործողությունների կատարման համար:
Բյուզին «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» հավակնորդ է։