Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԱՄ Խորհրդի 29-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական օրակարգային հարցեր
PoliticsՆիստի սկզբում զեկույցով հանդես եկավ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով ներկայացրեց ՀՀ շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը և սահմանային իրադրությունը։
Այնուհետև խորհրդի անդամները հանդես եկան իրենց դիտարկումներով, առաջարկություններով և կարծիքներով։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը։ Թեմայով զեկույցով հանդես եկավ ՀՃՇ անդամ Անահիտ Հակոբյանը։
Նիստը շարունակվեց հարցուպատասխանի և համատեղ քննարկումների ձևաչափով։
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն