Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել իրենց զինծառայողների վրա Լուգանսկում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբրյանսկի անտառում մղվող մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի (ՎՍՈւ) զինծառայողները կրակ են բացել սեփական զինվորների ուղղությամբ, որոնք փորձել են հանձնվել ռուսական կողմին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին պատմել է ռուսական հարձակողական ջոկատի սանիտար «Բելին»։ Նրա խոսքով՝ «նրանք չեն խնայում ոչ իրենց, ոչ էլ ուրիշներին»։
Ռուսական ուժերի ներկայացուցիչները հայտնում են, որ Ուկրաինայի զինվորները, փորձելով կանխել գերիների հանձնվելը, առաջին հերթին թիրախավորում են հենց իրենց ենթականերին։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ռուսական ստորաբաժանումները արագորեն առաջ են շարժվում այս ուղղությամբ։ Ըստ հրամանատար «Կանի»՝ մեկ օրվա ընթացքում նրանք գրավել են Սերբրյանսկի անտառտնտեսության երեք հենակետ։ Նախօրեին էլ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր տարածքի լիակատար վերահսկողության մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ