Թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ «Տեղումնաբեր ամենաակտիվ գոտին Հայաստանում կլինի սեպտեմբերի 19–ին հետկեսօրյա ժամերին։ Այսպիսով, այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին գրեթե հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, պորթկումները մինչև 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։
Այս ցիկլոնը իր հետ հյուսիս-արևմուտքից բերում է արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ուստի վաղը ցերեկային ժամերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 8-ից 12 աստիճանով, բայց սեպտեմբերի 20-ից ցերեկը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։
Սեպտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կպահպանվեն առանձին հատվածներում և կկրեն կարճատև բնույթ։ Սեպտեմբերի 22-ից սկսած երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն»,–ասել էր նա։
Հետևեք մեզ՝ այստեղ