«Յուվենտուսը» 2 այլընտրանք ունի, եթե չկարողանա պայմանագիր կնքել Սուարեսի հետ
Թուրինի «Յուվենտուսը» բանակցություններ է վարում 3 հարձակվողի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակը կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն է, որի հետ համաձայնության չգալու դեպքում ակումբը պայմանագիր կկնքի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ:
Եթե «Յուվենտուսը» չկարողանա ձեռք բերել նաև Ժիրուին, ակումբը ձեռք կբերի «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» ղեկավարությունն անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Լուիս Սուարեսի հետ: