Էյֆելյան աշտարակը փակվել է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած գործադուլների պատճառով Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվել է հաղորդում է Associated Press-ը։ Աշտարակի առջևի հրապարակը բաց կմնա, բայց միայն մինչև ժամը 21:00-ն։
«Սեպտեմբերի 18-ի համազգային գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ է, սակայն դրա դիմացի հրապարակը բաց կլինի մինչև ժամը 21:00-ն։ Ներողություն ենք խնդրում անհարմարության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, Ֆրանսիայում ավելի քան 250 բողոքի ցույց է անցկացվել նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կողմից այս ամռանը հայտարարված խնայողության միջոցառումների դեմ, հաղորդում է Le Monde-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ