ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկը ավտովթարից է մահացել․ մանրամասներ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ողբերգական ավտովթարը խլել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկի՝ 6-ամյա Տիգրանի կյանքը։
Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում՝ սեպտեմբերի 19-ին ,ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 10 վիրավորներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Մամուլը գրել էր, որ «Toyota Land Cruiser» -ի մեջ եղել են վարորդ Կ.Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա.Սեդրակյանը, Կ.Սեդրակյանը, Տ.Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վերջիններս Գագիկ Ջհանգիրյանի դուստրը, փեսան ու թոռներն են եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ