Վրաստանը հայտարարել է, որ պատասխան կպահանջի Ուկրաինայից՝ ոչ բարեկամական քայլերի համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրացական իշխանությունները պատասխան կպահանջեն Ուկրաինայի ղեկավարությունից՝ ոչ բարեկամական գործողությունների համար, երբ այդ երկրում ավարտվի ռազմական հակամարտությունը։ Դրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Ավելի վաղ իրավապահ մարմինները Վրաստանում ձերբակալել են երկու ուկրաինացու՝ Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջոցով բեռնատարով 2,4 կգ հեքսոգեն պայթուցիկ ներկրելու համար։ Հետաքննիչների տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները պայթուցիկները վարորդին են հանձնել Ուկրաինայի տարածքում։ Իր ցուցմունքում բեռնատարի վարորդը նշել է, որ պայթուցիկները նախատեսվում էր մատակարարել Ռուսաստան, սակայն վրացական հատուկ ծառայությունները պնդում են, որ դա հաստատող ապացույցներ չկան։ Հետաքննիչների տվյալներով՝ հեքսոգենը նախատեսվում էր մատակարարել Թբիլիսիի Հավլաբարի շրջան։ Պայթուցիկների հետագա նպատակը դեռևս անհայտ է։
«Կգա ժամանակը, այս պատերազմը կավարտվի, և, իհարկե, մենք պատասխաններ կպահանջենք Ուկրաինայի ղեկավարությունից նրանց քայլերի համար։ Դա՞ է նրանց եղբայրության և բարեկամության ըմբռնումը՝ Թբիլիսի բերել 2,5 կգ պայթուցիկ նյութ, որը կարող է պայթեցնել մի ամբողջ շրջան»,- լրագրողներին հայտարարել է Պապուաշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, Ուկրաինայի իշխանությունները զոհաբերում են Վրաստանին, վրացի կանանց և երեխաներին՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, որպեսզի «Զելենսկին կարողանա հասնել Ռուսաստանին առնչվող իր ռազմական նպատակներին»։
Հետևեք մեզ՝ այստեղ