Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում
Նավթի համաշխարհային գներն ուրբաթ` սեպտեմբերի 11-ին, աճուրդներին անկում են ապրում, հայտնում է RT-ն:
WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.27 տոկոսով` բարելի դիմաց 37.20 դոլար:
Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.40 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 39.90 դոլար