Բողոքի ակցիա՝ Ծիծեռնակաբերդում. քաղաքացիները պահանջում են չեղարկել Երևանում Գանդիի արձանի տեղադրման որոշումը (Տեսանյութ)
Socity«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը համախոհների հետ միասին բողոքի ակցիա է իրականացրել Ծիծեռնակաբերդում՝ պահանջելով չեղարկել Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման որոշումը:
«Ո՞վ է Գանդին: Գանդին մերժել է Հայոց ցեղասպանությունը, նա եղել է Աթաթուրքի գործընկերը»,- ասում է Աղեկյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստում որոշում է կայացրել Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:
Մանրամասները՝ տեսանյութում