«Գազան այրվում է»․ Իսրայելի ՊՆ ղեկավար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը գիշերը ռմբակոծել է Գազան, հաղորդում է BBC-ն: Իսրայելի պաշտպանության ուժերը սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան սկսել են Գազա քաղաքը գրավելու ցամաքային գործողություն, հաղորդում են The Jerusalem Post-ը և Axios-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ ցամաքային զորքերը մտել են Գազա քաղաք և առաջիկա օրերին նրանց կմիանան լրացուցիչ ուժեր: Իսրայելի բանակը փորձում է գրավել քաղաքի հյուսիսային մասը, հաղորդում է Al Jazeera-ն: Իսրայելի բանակը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը, հաղորդում է Meduza-ն։
Երեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ում գրել է. «Գազան այրվում է», սպառնալով, որ Իսրայելը «չի նահանջի կամ չի վերադառնա, մինչև առաքելության ավարտը»։
Հետևեք մեզ՝ այստեղ