Թրամփը սպառնացել է Վաշինգտոնում արտակարգ դրություն հայտարարել միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Վաշինգտոնում արտակարգ դրություն հայտարարել, եթե տեղական իշխանությունները հրաժարվեն համագործակցել դաշնային գործակալությունների հետ միգրացիայի կարգավորման հարցերում: Պետության ղեկավարը այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Հանրապետականի խոսքով՝ Կոլումբիայի շրջանը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և նույնիսկ աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկից վերածվել է ամենաապահովներից մեկի: «Սակայն, դեմոկրատների ճնշման տակ, Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ Մետրոպոլիտենի ոստիկանության դեպարտամենտը այլևս չի համագործակցում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության գործակալների հետ անօրինական ներգաղթյալների արտաքսման և վերաբնակեցման հարցերում»,- նշել է Թրամփը։
Նախագահը զգուշացրել է, որ եթե դա տեղի ունենա, նա կհայտարարի արտակարգ դրություն և, անհրաժեշտության դեպքում, կդիմի ֆեդերալիզացիայի:
Հետևեք մեզ՝ այստեղ