Ռաֆինյան և Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում պատմական ռեկորդ են գրանցել
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» հարձակվողներ Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին ռեկորդային ցուցանիշ են գրանցել Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (6։0)։
Երկու խաղացողներն էլ հանդիպումը սկսել են պահեստայինների նստարանին։ Բրազիլացին խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսի մեկնարկում, իսկ լեհը՝ 68-րդ րոպեին։
Opta-ի տվյալներով՝ սա 21-րդ դարում առաջին դեպքն է, երբ «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ դուբլ են ձևակերպում Իսպանիայի առաջնության խաղում՝ փոխարինման դուրս գալուց հետո։ Երրորդ դուբլը նույն խաղում ավելի վաղ գրանցել էր Ֆերմին Լոպեսը, որը սկսել էր հանդիպումը մեկնարկային կազմում։
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը Լա Լիգայում 10 միավորով երկրորդ տեղում է։
Հետևեք մեզ՝ այստեղ