ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական կողմը հրապարակել է Ստեփանակերտում ենթադրաբար hարձակում փորձած հայի մասնակցությամբ կադրեր
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական Apa լրատվականը տարածել է տեսանյութ, որում, ըստ հակառակորդ կողմի, Կարեն Ավանեսյանն է, ով, իբր, փորձել է բռնազավթված Ստեփանակերտում Ալիևի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալ զինված։ Ըստ ադրբեջանական աղբյուրների` ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։
Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, վիրավորվել է նաև ադրբեջանցի ոստիկան:
Քաղաքագետ Արա Պողոսյանը թերահավատ է` պատմությունը շատ մութ է. «Անձամբ ես չեմ բացառում բեմականացում ինչ-որ նպատակով։
Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա։
Հավելեմ, որ ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է»,- գրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ