Թրամփը հայտարարել է՝ իր համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ իր համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ «արագ սպառվում է»։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումներ՝ ուղղված նավթային և բանկային ոլորտներին, ինչպես նաև նոր մաքսատուրքերի ներդրմանը։
Տրամփի հայտարարությունը հնչել է Ուկրաինայի հակամարտության շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։ Նախագահը նախկինում նշել էր, որ հիասթափված է հակամարտության կարգավորման դանդաղ տեմպերից՝ ընդգծելով, որ ավելի բարդ թվացող այլ ճգնաժամեր իր վարչակազմին հաջողվել է լուծել ավելի արագ։
Նոր հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարությունը վկայում է Վաշինգտոնի աճող դժգոհության մասին Մոսկվայի քաղաքականությունից, ինչը կարող է ազդել ամերիկա-ռուսական հարաբերությունների ապագա զարգացման վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ