Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար»-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ու ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ակումբի` օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ:
Սպերցյանը ստացել է քվեարկողների 44,84-ի տոկոս ձայները:
Օգոստոս ամսվա ընթացքում Սպերցյանը արդյունավետ փոխանցում է կատարել «Դինամո»-ի հետ գավաթային խաղում, դուբլ և գոլային փոխանցում՝ «Սոչի»-ի հետ հանդիպմանը և գոլ ու երեք գոլային փոխանցում՝ «Կռիլյա Սովետով»-ի հետ խաղում, ինչպես նաև գոլային փոխանցում Կորդոբայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը: