Բալի կղզում արտակարգ դրություն է հայտարարվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բալի կղզում մեկ շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել, ասված է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
«Այդ կապակցությամբ խնդրում ենք հանգստություն պահպանել, հնարավորության դեպքում մի լքեք ձեր բնակության վայրը, նախապես պլանավորել կղզում ձեր ուղևորության երթուղիները՝ հաշվի առնելով հնարավոր սահմանափակումները և առավելագույն զգուշություն ցուցաբերել, հատկապես ամենաշատ տուժած տարածքներում՝ Դենպասարում, Ջեմբրանում, Գյանյարում, Կլունգկունգում, Բադունգում և Տաբանանում»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք Բալի կղզում տեղի ունեցած ջրհեղեղների մասին։ Վերջին տվյալներով՝ բնական աղետի հետևանքով 14 մարդ է զոհվել։
Հետևեք մեզ՝ այստեղ