Առաջիկա մեր ռիսկը դպրոցների բացումն է․ Փաշինյան
Կառավարության այօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին, նշեց, որ թեև վարակման դեպքերը նվազել են, սակայն ռիսկ կա, որ թվերը կմեծանան, քանի որ առաջիկայում դպրոցներն են բացվելու։ Վարչապետը նշեց՝ որպեզի պատկերը չփոխվի, պետք է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։