Նոր պատերազմ է հասունանում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի առավոտյան Լեհաստանը ռազմական տեխնիկա է ուղարկել Բելառուսի սահման, հաղորդել է «Առաջին ազգային» պետական հեռուստաալիքը։
«Լեհական ռազմական տեխնիկայի շարասյունը շարժվում է դեպի Բելառուսի սահման։ Առավոտյան կադրերում երևում է լեհական զորքերի ակտիվ շարժը, այդ թվում՝ Բելառուսի հետ սահմանի ուղղությամբ շարժվող շարասյուները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս իրադարձությունը համընկել է Վարշավայում ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը կիրառելու հնարավորության վերաբերյալ քննարկման հետ, որը նախատեսում է դաշնակիցների հետ խորհրդակցություններ անվտանգության սպառնալիքի դեպքում։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական Վարշավայի՝ անցած գիշեր ռուսական ԱԹՍ-ները հատել են Լեհաստանի օդային տարածքը: Բելառուսում արձագանքել են աղմկահարույց միջադեպին և նշել, թե իրենք լեհական կողմին ծանուցել են պատահաբար այդ երկրի տարածքում հայտնված ԱԹՍ-ների մասին, որոնց մի մասն էլ խփվել է Բելառուսի տարածքում:
Հետևեք մեզ՝ այստեղ