Ալիևը և Փաշինյանը հրավիրվել են Ղազախստան
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոսել է այլ պետությունների ղեկավարների՝ Աստանա կատարելիք այցերի մասին։
Ղազախստանի ղեկավարը նշել է, որ Աստանան հիմնականում սպասում է Հարավային Կովկասի երկու պետությունների և հարևան Թուրքմենստանի ղեկավարներին։ Տոկաևն ինքը նույնպես նախատեսում է մի քանի պաշտոնական այցեր կատարել։
«Տարեվերջին կկայանան իմ պաշտոնական այցերը Ռուսաստան և Ուզբեկստան։ Նախապատրաստվում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարների այցերը Աստանա, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ ու բանակցություններ մի շարք ասիական, եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարների հետ»,– ասել է նա։
Իր ելույթի ժամանակ Ղազախստանի ղեկավարը դրական է գնահատել Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև կայացած հանդիպումը և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների կողմից Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրման արդյունքները։
Հետևեք մեզ՝ այստեղ