Բաքվում բեռնատարը կամրջից ընկել է մեքենայի վրա, 2 մարդ մահացել է, կան վիրավորներ
InternationalԲաքվի Բինագադի շրջանի Բալաջարի բնակավայրում բեռնատարը կամրջից ընկել է մեքենայի վրա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով երկու հոգի մահացել, իսկ երեքը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։