Երևանյան դպրոցում ծնողներից 12 000-ական դրամ են հավաքում ամեն երեխայի համար կորոնավիրուսի թեստի համար
Analitik.am-ի տեղեկություններով, Երևանի Նոր Նորք համայնքում գործող դպրոցներից մեկում ծնողական ժողով են արել ու ծնողներին տեղեկացրել, որ պետք է 12-հազարական դրամ հավաքել ամեն աշակերտի համար կորոնավիրուսի թեստ հանձնելու նպատակով:
Մեզ զանգահարած քաղաքացին ցանկանում էր իմանալ՝ արդյո՞ք նման որոշում կա, թե՝ ոչ:
Այսօր ևս ժողով պետք է արվի, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպել վերոնշյալ գործընթացը:
Նշենք, որ այս պահին որոշում կա ուսուցիչների թեստավորման մասին՝ պետական միջոցներով, իսկ երեխաների թեստավորման վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել: