Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում:

Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դա իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Մակեդոնացիների դեմ նախորդ խաղի համեմատ Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում կատարել էր 3 փոփոխություն՝ Կամո Հովհաննիսյանի, Խորեն Բայրամյանի ու Սերոբ Գրիգորյանի փոխարեն դաշտ դուրս բերելով Արման Հովհաննիսյանին, Գեղամ Կադիմյանին և Տիգրան Բարսեղյանին:

Էստոնիայի հավաքականն ակտիվ սկսեց խաղը, սակայն մեկնարկային ճնշումը հաղթահարելուց հետո Հայաստանի հավաքականը սկսեց խաղալ առաջին համարով: Խաղի սկզբնամասն անցնում էր կոշտ պայքարում՝ առանց գոլային պահերի: Հայաստանի հավաքականն ավելի հաճախ էր փորձում գրոհներ կազմակերպել, բայց մրցակիցը հաջող էր գործում պաշտպանությունում: Առաջին խաղակեսում 2 թիմերի դարպասապահները գրեթե չէին մտնում խաղի մեջ: Էստոնացիները հազվադեպ էին գրոհում, իսկ դաշտի տերերի գրոհների փորձերը չէին հասնում նպատակին: Հայաստանի հավաքականն առաջին քիչ թե շատ վտանգավոր պահն ունեցավ 34-րդ րոպեին, երբ ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը կենտրոնով առաջ շարժվեց և տուգանային հրապարակի մատույցներից կատարեց հարված, որը շեղ ստացվեց: Թվում էր, որ թիմերը ընդմիջման են գնալու 0:0 հաշվի պայմաններում, սակայն Ալեքսանդր Կարապետյանն այլ կարծիքի էր: 44-րդ րոպեին ռուսական «Տամբովի» հարձակվողն Արշակ Կորյանի հաջող գործողություններից ու փոխանցումից հետո տպավորիչ հարվածով գրավեց հյուրերի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն բելառուսական «Նեմանի» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը հապաղեց և կորցրեց հարվածի պահը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղն անցնում էր հավասար պայքարում: 57-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը ստուգեց մրցակցի դարպասապահի զգոնությունը և վերջինս հետ մղեց գնդակը: Հայաստանի հավաքականը դեմ չէր երկրորդ համարով խաղալուն և ամուր պաշտպանությամբ սպասում էր իր շանսին: Էստոնացիներին չէր հաջողվում ստեղծել վտանգավոր պահեր: 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սլովակիայի «Ժիլինայի» 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը Հայաստանի հավաքականում նորամուտը կարող էր անմիջապես նշել գոլով, սակայն դաշտ դուրս գալուց վայրկյաններ անց նա կորցրեց իրական գոլային պահ: Այնուամենայնիվ, քիչ անց գնդակը երկրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Հեռվից կատարած տպավորիչ հարվածով Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, որը բացեց գոլերի հաշիվն ազգային թիմում: Երկրորդ գոլից հետո էլ դաշտի տերերն ակտիվություն էին դրսևորում առջևի գծում և ունեին վստահ տեսք: 70-րդ րոպեին Էստոնիայի հավաքականն ունեցավ իրական գոլային պահ, բայց գնդակը չհայտնվեց դարպասում: 76-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կորցրեց ևս մեկ գոլային պահ՝ կատարելով շեղ հարված: Հայաստանի հավաքականը մրցակցին թելադրում էր իր խաղը և վտանգավոր գործում հատկապես հակագրոհելիս: 79-րդ րոպեին գոլ խփելուն մոտ էր Տիգրան Բարսեղյանը, որի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Խաղի վերջնամասում էստոնացիներն ակտիվացել էին և փորձում էին կրճատել հաշիվը, սակայն դա Հայաստանի հավաքականին չխանգարեց հանդիպումը հասցնել հաղթական ավարտի:

Խմբի մյուս խաղում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները խաղաղությամբ բաժանվեցին Թբիլիսիում՝ 1:1: Երկրորդ տուրից հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 4-ական միավոր, Հայաստանը՝ 3, իսկ էստոնացիները միավոր չեն վաստակել:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ ընդունելով Վրաստանի հավաքականին:

Ազգերի լիգա, երկրորդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հայաստան - Էստոնիա՝ 2:0

Ալեքսանդր Կարապետյան, 44, Վբեյմար Անգուլո, 65

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր (Տարոն Ոսկանյան, 46), Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Գեղամ Կադիմյան (Խորեն Բայրամյան, 73), Արշակ Կորյան (Վահան Բիչախչյան, 64), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation