Չեմպիոնների լիգա․ Լիգայի փուլի 36 թիմից 32-ը հայտնի են
SportԵրեկ՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին պատասխան խաղերը, որոնց արդյունքում որոշվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկութան լիգայի փուլ անցած ևս երեք թիմ։
Այսպիսով, Ղազախստանի «Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգա՝ հաղթելով Շոտլանդիայի «Սելտիկին» (0:0, 3:2՝ 11 մետրանոցներով), Նորվեգիայի «Բուդյո Գլիմտը» երկու խաղերի արդյունքում վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի «Շտուրմի» նկատմամբ (5:0, 1:2), իսկ Կիպրոսի «Պաֆոսը» ընդհանուր 3:2 հաշվով հաղթեց սերբական «Ցրվենա Զվեզդային» (2:1, 1:1)։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների
Անգլիա - «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Տոտենհեմ», «Նյուքասլ»
Իտալիա - «Նապոլի», «Ինտեր», «Ատալանտա», «Յուվենտուս»
Իսպանիա- «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ», «Ատլետիկ Բիլբաո», «Վիլյառեալ»
Գերմանիա - «Բավարիա», «Բայեր Լևերկուզեն», «Այնտրախտ», «Բորուսիա Դորտմունդ»
Ֆրանսիա - ՊՍԺ, «Մարսել», «Մոնակո»
Նիդեռլանդներ - ՊՍՎ, «Այաքս»
Պորտուգալիա - «Սպորտինգ»
Բելգիա - «Ունիոն»
Թուրքիա - «Գալաթասարայ»
Չեխիա - «Սլավիա Պրահա»
Հունաստան -«Օլիմպիակոս»
Ղազախստան - «Կայրաթ»
Նորվեգիա - «Բուդյո Գլիմտ»
Կիպրոս - «Պաֆոս»
Վերջին չորս մասնակիցները կորոշվեն այսօր։