Որդու պատահաբար արձակված կրակոցից տղամարդը մահացել է․ ոստիկանության տեսանյութ է տարածել
VideosՍեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ ստացվեց, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտեցին մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։
Ոստիկանների միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետեւանքով 65-ամյա տղամարդը մահացել է։
36-ամյա որդին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։
Նախապատրաստվում են նյութեր։