Ղրիմում ԱԴԾ-ի վրա ահաբեկչական հարձակում է կանխվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են Վոլգոգրադի մարզից մի կնոջ, որը պատկերակի մեջ թաքցված պայթուցիկ սարք է մտցրել Ղրիմի և Սևաստոպոլի վարչության շենք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին։
«Ղրիմի Հանրապետությունում կանխվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունը», - հայտնել են գերատեսչությունում։
Կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Վոլգոգրադի մարզի 54-ամյա բնակչուհին ձերբակալվել է ահաբեկչական գործողություն պլանավորելու կասկածանքով, որին ուկրաինական հատուկ ծառայությունները Telegram մեսենջերի միջոցով խաբեությամբ դրդել են հանցագործություն կատարելու։
Նա այս քայլին է դիմել «հեռախոսային խարդախության արդյունքում գողացված գումարը վերադարձնելու համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ