Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով: Դատավոր Աննա Դանիբեկյանը համապատասխան որոշումը կայացրեց փաստաբան Արամ Վարդեւանյանի խնդրանքին ի պատասխան:
Նախորդ նիստերից մեկին փաստաբան Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի նկատմամբ կալանքի չեղարկման մասին եւ խոստացել էր ներկայացնել փորձագետի կողմից կատարված գույքի գնահատումը: Փաստաբանն այսօր ասաց, որ ունի համապատասխան փաստաթուղթը, միեւնույն ժամանակ, խնդրեց դատարանին նիստ անցկացնել դռնփակ ռեժիմով: