Օդային սահմանով ՀՀ քաղաքացիների համար ելքի և մուտքի արգելքներ այլևս չկան
Կառավարության «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը:
Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Օդային սահմանով մեր քաղաքացիների համար ելքի և մուտքի արգելքներ չկան, իսկ ՀՀ սահմանից դուրս մեկնելու դեպքերն արդեն պայմանավորված են տվյալ երկրում գործող սահմանափակումներով», – նշել է նա:
Նաղդալյանը նաև ասել է, որ օտարերկրացիների մուտքը սահմանափակող պետությունները չեն դիտարկում երկկողմ հարաբերությունները,