Թրամփը հայտնվել է փակուղում․ WSJ
InternationalՈւկրաինայում խաղաղության հասնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը չորս օրվա ընթացքում փակուղի են մտել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Թրամփի հույսերը՝ հանդիպել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ խաղաղության համաձայնագիր մշակելու համար, չարդարացան։ Չհաջողվեց իրականացնել նաև նրա պահեստային պլանը, որը ենթադրում էր Պուտինի և Զելենսկու հանդիպում՝ պատերազմը դադարեցնելու հարցը քննարկելու համար», - ասվում է նյութում։
Պարբերականը նշել է՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնատար անձինք դեռևս բանակցում են խաղաղապահ ուժերի կազմի շուրջ, սակայն այդ գաղափարն արագորեն մերժվել է Կրեմլի կողմից և հարցեր է առաջացրել Թրամփի պատրաստակամության վերաբերյալ՝ որոշելու ամերիկյան զինված ուժերի մասնակցության աստիճանը: