Բենզինի պայթյունի պատճառով 23 անձ անհետ կորել է, ապացույց կա, որ գերի են ընկել նրանց մի մասը. Արտակ Բեգլարյան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը 23 հոգի է՝ հարազատների խոսքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ արցախցիներն այս պահին ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։
«Տարբեր ապացույցներ էլ ունեն, որ անհետ կորածների գոնե մի մասը ինչ–որ պահի գերի է եղել ադրբեջանական կողմում, և հարազատներն այդ ապացույցները ներկայացրել են լիազոր մարմիններին, այդ թվում՝ ԱԱԾ–ին։ Կան նաև արտաշիրիմյան պահանջ ունեցող հարազատներ՝ այն զոհվածների, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19–ից 25–ը հուղարկավորվել են Արցախում, գերեզման չունեն»,– ասաց Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ զոհվածների հարազատները դիմել են, որ իրենց թույլ տան արտաշիրիմում իրականացնել, ադրբեջանակն կողմը քանիցս խոստացել է, նույնիսկ ինչ–որ պահի օրեր են պայմանավորվել, բայց Բաքուն անընդհատ պայմանավորվածությունները խախտել է։
Հետևեք մեզ՝ այստեղ