Պատրաստվեք նոր համավարակի. ԱՀԿ ղեկավարը
Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության ներկայիս համավարակը վերջինը չէ, այդ իսկ պատճառով աշխարհը պետք է ժամանակին պատրաստվի նոր համավարակին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Սա վերջին համավարակը չէ: Պատմությունը սովորեցնում է մեզ, որ հիվանդությունների և համավարակների բռնկումները, ըստ էության, կյանքի մի մասն են: Երբ գա հաջորդ համավարակը, աշխարհը պետք է ավելի պատրաստված լինի, քան այս անգամ»,- արձանագրել է ԱՀԿ ղեկավարը:
Մանրամասներն՝ այստեղ