Ինչպի՞սի սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի
VideosԵրբեմն, մենք էլ դրա մասին չիմանալով, դառնում ենք ինչ-որ մեկի կյանքում շատ կարևոր մարդ: Ինչպե՞ս է դա ստացվում, և ինչո՞ւ ենք մենք արժանի այն սիրուն, որին գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փնտրում ենք: Եկեք տեսնենք ինչպես է դա ստացվում ըստ կենդանակերպի նշանի
Խոյ
Դուք խիզախ, ռիսկային, բռնկուն և կրքոտ մարդ եք: Սակայն դուք միանգամից չեք սիրահարվում, բայց եթե դա տեղի է ունենում, դուք ամուր կառչում եք Ձեր ընտրյալից և պայքարում եք նրանց համար, ում հանդեպ դուք անտարբեր չեք:
Ցուլ
Դուք, հնարավոր է, դեռևս չեք սիրել ինքներդ Ձեզ, բայց միևնույն է արժանի եք, որպեսզի Ձեզ սիրեն: Թույլ մի տվեք անվստահությանը, որպեսզի նվազեցնի Ձեր պահանջները զուգընկերոջ հարցում: Թույլ չտաք Ձեր կասկածներին կանգնեցնել Ձեզ սիրո որոնումներում:
Երկվորյակ
Դուք ունեք վատ սովորություն՝ համաձայնվել նվազագույնին, քան արժանի եք: Դուք գտնում եք, որ ավելի լավ է ունենալ փոքրիկ զգացմունքներ և կապվել ինչ-որ մեկի հետ, քան ընդհանրապես ոչինչ:
Խեցգետին
Դուք ռոմանտիկ մարդ եք: Ձեր սիրտը միլիոնավոր անգամ լայն է և խորը, քան այլ մարդկանց մոտ: Եթե հարկ լինի, դուք Ձեզ կզոհաբերեք հանուն սիրելի մարդու:
Առյուծ
Դուք՝ նախանձելի ձեռքբերում եք, և դուք այդ մասին գիտեք: Մյուսներին անչափ բարձր չափորոշիչներ եք տալիս: Դուք չեք բավարարվի, եթե մարդը Ձեզ հետ հարաբերություններում Ձեր սպասումների կեսից քիչ ջանք թափի:
Կույս
Ձեզ այնքան երկար են պահել որպես պահուստային, այլընտրանքային կամ փոխարինման տարբերակ, որ դուք արդեն սովոր եք հիասթափություններին: Սակայն այդ ժամանակները հասել են իրենց ավարտին: Դուք արժանի եք, որպեսզի դառնանք ինչ-որ մեկի կյանքում ամենագլխավոր մարդըլ:
Կշեռք
Դուք արժանի եք, որպեսզի երջանիկ լինեք, որովհետև Ձեր ամբողջ կյանքում դուք միայն Ձեզ ամբողջովին տալիս եք, տալիս ու տալիս՝ փոխարենը ոչինչ չպահանջելով: Դուք պետք է հասկանաք, որ լինել չափի մեջ էգոիստ՝ շատ նորմալ է:
Կարիճ
Դուք միշտ անկեղծ ասում եք այն, ինչ ցանկանում եք: Դուք չեք թաքցնում, երբ տրամադրություն չունեք: Դուք ասում եք ճշմարտությունը, երբ Ձեզ բարկացնում են: Դուք ասում եք «Ես քեզ սիրում եմ»՝ անմիջապես, երբ զգում եք դա:
Աղեղնավոր
Դուք արժանի եք, որպեսզի ինչ-որ մեկի կյանքում դառնաք ամենակարևոր մարդը, եթե նույնիսկ կարծում եք, որ չեք արժանացել այդպիսի իրավունքի: Դուք պետք է դադարեք մտածել Ձեր մասին, որպես բեռ ուրիշների համար:
Նյութի շարունակությունն՝ այստեղ