Ռուսաստանում սահմանափակում են WhatsApp-ի և Telegram-ի զանգերը
PoliticsՌոսկոմնադզորը հայտարարել է, որ Ռուսաստանում մասամբ կսահմանափակվեն WhatsApp և Telegram մեսենջերների զանգերը՝ հանցավոր գործողություններին հակազդելու նպատակով։ Վարչության տվյալներով՝ այս հարթակները դարձել են խաբեությունների, շորթումների, ինչպես նաև քաղաքացիներին դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների մեջ ներքաշելու հիմնական գործիքները։
Ըստ հաղորդագրության՝ հարթակների սեփականատերերը անտեսել են անվտանգության պահանջները, ինչի հետևանքով ընդունվել է զանգերի մասնակի արգելափակման որոշում։ Միևնույն ժամանակ, հավելվածների այլ ֆունկցիաների սահմանափակումներ չեն նախատեսվում։
Ավելի վաղ ռուսաստանցիները զանգվածաբար բողոքել էին WhatsApp-ի և Telegram-ի խափանումներից․ միայն օգոստոսի 11-ին WhatsApp-ում խնդիրների մասին հայտնել էր ավելի քան 4,2 հազար, իսկ Telegram-ում՝ շուրջ 7,9 հազար օգտատեր։