Ու՞մ համար կաշխատի Հայաստանի միջով անցնող ամերիկյան «Թրամփի երթուղին»
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը պատրաստ է ԱՄՆ-ին փոխանցել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող երթուղին։ rbc.ru-ն փորձել է պարզել, թե ի՞նչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ և ո՞ւմ շահերն է այն ամենաշատը խախտելու։
Նոր երթուղին ավելի շատ համապատասխանում է թյուրքական երկրների՝ առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի շահերին, Հայաստանը, լինելով պարտվող կողմ, ստիպված է զիջումների գնալ և այս երթուղու նախաձեռնողը չէ, ասել է IMEMO RAS-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։ Կարելի է ասել, որ հիմա խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման երաշխավորի փոփոխության մասին է, շարունակել է նա, եթե նախկինում անմիջական կատարողը պետք է լիներ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը, ապա այժմ դա կանի որոշակի ամերիկյան մասնավոր ընկերություն։ «Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ակտիվացրել է իր գործունեությունը տարածաշրջանում։ Այդ գործունեությունը իրականում ուղղված է մյուս խոշոր խաղացողներին դուրս մղելուն։ Նույնիսկ Վաշինգտոնում չստորագրված փաստաթուղթը և այս ամբողջ արշավը բացասական են Մոսկվայի համար։ Եվ կա ռիսկ, որ տարածաշրջանում շահագրգռված այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, կմնան հետևում», - ամփոփել է փորձագետը։
Ջոնի Մելիքյանի խոսքով, եթե նոր երթուղին համապատասխանի «Աշխարհի խաչմերուկի» սկզբունքներին, այն օգտակար կլինի Հայաստանի համար։ «Եթե հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի ունենա, Հայաստանը կկարողանա օգտագործել թուրքական, ադրբեջանական երթուղին՝ հասնելու Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ, նաև Կասպից ծովով նույն Ղազախստան։ Մեզ համար կարևոր է ունենալ զուգահեռ երթուղիներ և մեր տարածաշրջանը դարձնել Եվրոպայից մինչև Ասիա տանող խոշոր առևտրային միջանցքների մաս», - rbc.ru-ին ասել է փորձագետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Հետևեք մեզ՝ այստեղ