Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
PoliticsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի նշանակությունը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ կոչը։