Երևանում մեքենա է այրվել
SocityԱյսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան 26/3 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, ջերմահարվել է նաև «Mini Cooper»-ի առջևի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Ահազանգով ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդ՝ Երևանի բնակիչ 73-ամյա Արարատ Ա.-ին, ում այնուհետև տեղափոխելն են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։