Ով է Պուտին-Ուիթքոֆ հանդիպման ևս մեկ մասնակիցը
InternationalՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի hանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Ռուսաստանի նախագահի հանդիպումը ամերիկյան ներկայացուցչի հետ տեղի է ունենում Կրեմլում:
Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ բանակցություններից հետո։