Իսրայելում հայտնաբերվել է Աստվածաշնչյան Ուխտի Տապանակի պահման վայրը
CultureՀնագետները Իսրայելում հայտնաբերել են Ուխտի Տապանակի պահման վայրը, որը, ըստ Աստվածաշնչի, պարունակում է Մովսեսի տախտակները՝ Տասը պատվիրաններով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Հին Կտակարանի համաձայն՝ Տապանակը պահվել է Խորանում՝ սրբավայրում, որը կառուցվել է իսրայելացիների՝ Եգիպտոսից հեռանալուց կարճ ժամանակ անց։ Ենթադրվում է, որ Խորանը մնացել է անվնաս գրեթե մեկ հազարամյակ՝ մինչև մ.թ.ա. 586 թվականին Երուսաղեմի բաբելոնական ներխուժումը։
Պեղումները ղեկավարող հնագետ Սքոթ Սթրիփլինգի խոսքով՝ իր գործընկերներին հաջողվել է գտնել Խորանին չափսերով համապատասխանող մեծածավալ հին կառույց, որը մ.թ.ա. 400 թվականին փոխարինվել է Երուսաղեմի հուշարձանային տաճարով։
«Կառույցը կողմնորոշված է արևելքից արևմուտք և բաժանված է 2:1 հարաբերակցությամբ, ինչպես նկարագրված է Սուրբ Գրքում», - բացատրել է հնագետը։