Խամես Սանթոսը՝ «Վանի» խաղացող
SportՉարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Խամես Սանտոսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Եվս մեկ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր մեր թիմի կազմում։ Խամես Սանտոսը՝ «Նոայի», «Փյունիկի», «Ալաշկերտի», իսկ այժմ արդեն մեր թիմի ֆուտբոլիստն է։ Բարի գալուստ մեր ընտանիք»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 30-ամյա խաղացողը վերջերս մոտ էր «Փյունիկ» վերադարձին, սակայն տեղափոխությունը չի կայացել, քանի որ բժշկական հետազոտության արդյունքները չեն համապատասխանել ակումբի բժշկական անձնակազմի ակնկալիքներին։