Մահացել է ռեժիսոր Էլդար Շենգելայան
CultureՀանրահայտ ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Շենգելայան մահացել է սրտի կանգի հետևանքով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռեժիսոր Կետի Դոլիձեին, Շենգելայան կյանքից հեռացել է իր բնակարանում՝ Թբիլիսիում։
Հայտնի կինոգործիչը 92 տարեկան էր։ Նա կնքել է մահը օգոստոսի 4-ին։ Շենգելայանը կհուղարկավորվի Թբիլիսիի Դիդուբեի հանրային գործիչների պանթեոնում։
Ռեժիսորը ճանաչում էր ձեռք բերել «Սպիտակ կարավան», «Անսովոր ցուցահանդես» և «Տարօրինակ մարդիկ» ֆիլմերով։ Նա պարգևատրվել է մի շարք պետական մրցանակներով։ Շենգելայայի ծնողները նույնպես ճանաչված արվեստագետներ են եղել՝ ռեժիսոր Նիկոլայ Շենգելայան և դերասանուհի Նատո Վաչնաձե։