Բոսնիայի չեմպիոնի լավագույն ռմբարկուն տեղափոխվեց «Նոա». պաշտոնական
SportԲոսնիայի և Հերցեգովինայի գործող չեմպիոն «Զրինսկիի» նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Նարդին Մուլահուսեյնովիչը կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա բոսնիացի հարձակվողը Հայաստանի գործող չեմպիոնի ու գավաթակրի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։
Մուլահուսեյնովիչը «Զրինսկիի» կազմում հանդես է եկել 2023 թվականի փետրվարից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։