«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու»․ Արթուր Վանեցյան
Politics«Հայրենիք»-ի շարքերը համալրվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս ստացան։
Կին կուսակցականներին անդամատոմս հանձնեց անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։
Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու»,- ասաց Վանեցյանը։