Վթարի հետևանքով տուժած զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել․ ՊՆ խոսնակ
Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր`սեպտեմբերի 5-ին, տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են, նրանք թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զինծառայողները քերծվածքներ ունեն, ոչ մեկը լուրջ վնասվածք չունի և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք տեղափոխվել են բուժհաստատություն զննում անցնելու»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, Mercedes և ՀՀ ՊՆ «ԳԱԶ 3308» մակնիշի ավտոմեքենաները, 3 քաղաքացի վիրավորվել է: