Ճապոնիան կյանքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել
VideosՃապոնիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում կանանց կյանքի միջին տևողությունը 2024 թվականին կազմել է 87.13 տարի, իսկ տղամարդկանցը՝ 81.09 տարի։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաալիքին։
Ճապոնիան, այսպիսով, 40-րդ անգամ սահմանել է կանանց կյանքի տևողության համաշխարհային ռեկորդ։
Տղամարդկանց կյանքի տևողության առումով Ճապոնիան զբաղեցնում է 6-րդ տեղը՝ զիջելով Շվեդիային, Շվեյցարիային և Նորվեգիային։