Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միշուստինի հետ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն:
Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։
Հետևեք մեզ՝ այստեղ