ՀՀ-ում արտակարգ դրության չեղարկման դեպքում մարդկանց գտնվելու վայրը որոշելու համակարգը չի գործի. ԱՆ
PoliticsԵթե արտակարգ դրությունը վերացվի, էլեկտրոնային հսկողության միջոցով մարդկանց գտնվելու վայրը որոշելու համակարգը, ինչպես նաեւ տնտեսական գործունեության արգելքները չեն գործի: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նշենք, որ եթե փոփոխություններն ընդունվեն մինչեւ սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլեւս չի երկարաձգվի: Նախագծի համաձայն` եթե վարակիչ հիվանդությունների` երկիր ներմուծման, դրանց ներթափանցման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի վտանգի դեպքում կարող է կարանտին հայտարարվել Երևանի քաղաքապետի, մարզպետերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ առողջապահության ոլորտում լիազորված մարմնի առաջարկով, Կառավարության առաջարկով:
Եթե Երեւանի քաղաքապետը կամ մարզպետը կարանտին են հայտարարում, կարող են ներդրվել հետեւյալ միջոցառումները. հաղորդակցման ժամանակավոր կասեցում կամ սահմանափակում, համաճարակային գոտի մուտքի եւ ելքի, պետական սահմանը հատելու սահմանափակում, անձանց կամ տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում, ինքնամեկուսացում եւ մեկուսացում:
Այն դեպքերում, երբ կարանտինը մտցվում է կառավարության կողմից, հնարավոր են ավելի խիստ միջոցներ. հավաքների անցկացման եւ դրանց մասնակցության սահմանափակումներ, իրավաբանական անձանց սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների ստեղծում, ապրանքների տեղափոխման սահմանափակումներ եւ այլն:
Փոխնախարարը նաեւ նշեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս շարունակել պայքարը համավարակի դեմ, եւ, միեւնույն ժամանակ, չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմը: